Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 8236-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 8236-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է 74-ով, հասնելով 8236-ի։ Ապաքինվել է 303 մարդ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1137։

Հիշեցնենք, որ Չինաստանի տարածքից դուրս, Հարավային Կորեան համարվում է կորոնավիրուսի տարածման ամենախոշոր օջախներից մեկը՝ Իրանի եւ Իտալիայի հետ միասին։