ՔԿՀ-ի խորդանոցներում գտել են թմրանյութեր, բջջային հեռախոսներ, 50-ից ավելի խաղաքարտեր
![ՔԿՀ-ի խորդանոցներում գտել են թմրանյութեր, բջջային հեռախոսներ, 50-ից ավելի խաղաքարտեր](https://hraparak.am/uploads/images/image_750x_61af428654fbf.jpg)
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կատարել են խուզարկություններ հիմնարկի մասնաշենքերից մեկի խորդանոցներում:
ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ իրականացված գործողությունների արդյունքում երկու խորդանոցներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 6,55 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ներարկիչ, ներարկիչի 2 ասեղ, ապակյա սրվակ և բամբակ, ինչպես նաև՝ 4 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, անլար ականջակալ և 54 հատ գործարանային արտադրության խաղաքարտ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ