Ռիհաննան «թոշակի՞» է անցել (լուսանկարներ) 

Ռիհաննան «թոշակի՞» է անցել (լուսանկարներ) 

Երգչուհի Ռիհաննայի երկրպագուները նրա վերնաշապիկի վրա կարիերայի մասին գաղտնի հաղորդագրություն-ակնարկ են նկատել: Այս մասին հայտնում է TMZ-ը։

36-ամյա Ռիհաննային Նյու Յորքում զբոսնելիս բռնացրել են պապարացիները։ Երգչուհին իր արտաքին տեսքի համար ընտրել է կապույտ վերնաշապիկ՝ «Ես թոշակի եմ անցել: Սա հենց այն է, ինչ ինձ պետք է» մակագրությամբ: 

Երկրպագուների ենթադրությամբ, Ռիհաննան ակնարկում է, որ նոր երաժշտական ​​ալբոմ չի լինելու:
«Ռիհաննան այլևս բեմ չի՞ վերադառնա», «Այս տեսքով Ռիհաննան բոլորին ասաց, որ չպետք է իրենից նոր երաժշտություն սպասել», «Ռիհաննային տեսնելով «Ես թոշակի եմ անցել» շապիկով՝ մի փոքր շփոթվեցի»,- գրել են օգտատերերը սոցցանցերում։