Twitter-ը մոտ 5000 իրանական օգտահաշիվ է հեռացրել

Twitter-ը մոտ 5000 իրանական օգտահաշիվ է հեռացրել

Twitter-ը 4,8 հազար օգտահաշիվ է հեռացրել, որոնք ենթադրաբար կապ են ունեցել Իրանի հետ։ Զգալիորեն քիչ, սակայն օգտահաշիվներ հեռացվել են նաեւ Ռուսաստանից, Վենեսուելայից ու Իսպանիայից։ Այս մասին տեղեկացնում է սոցկայքի ղեկավարությունը։

Հեռացված օգտահաշիվները կավելացվեն կասկածելի այն օգտահաշիվների ցանկում, որոնք համարվում են արտերկրյա պետությունների կառավարությունների հետ կապված ու ապատեղեկատվություն տարածողներ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հեռացված օգտահաշիվների մի մասը հրապարակել են գլոբալ նորություններ սակայն այնպիսի դիտանկյունից, որը համապատասխանում է պաշտոնական Թեհրանի տեսակետին։