Օսկար-2023-ի հավակնորդները. ֆիլմերի և դերասանների ցանկը

Օսկար-2023-ի հավակնորդները. ֆիլմերի և դերասանների ցանկը

Հայտնի է դարձել, թե ովքեր են հավակնում լինել կինոաշխարհի գլխավոր դափներկիրները։

Ամերիկյան կինոակադեմիայի անդամները երեկ հրապարակել են ամենամյա «Օսկար»-ի հավակնորդներին։ Արարողությունը կլինի 93-րդն անընդմեջ և կանցկացվի մարտի 12-ին։ Կինոյի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար պատվավոր արձանիկներ կհանձնվեն Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Օսկարի մրցանակաբաշխությունը վարելու է կատակերգու Ջիմի Քիմելը։

Տարվա գլխավոր կինոմրցանակի հավակնորդների ցանկը հրապարակված է միջոցառման պաշտոնական կայքէջում։ Ոչ պաշտոնական ֆավորիտը «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կատակերգությունն է՝ ունի 11 անվանակարգ, այդ թվում՝ երկու հիմնական՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»։ 

«Արևմտյան ճակատում նորություն չկա» և «Ինիշերինի բանշիները կինոժապավեններն ունեն 9-ական անվանակարգեր, մինչդեռ Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» մրցանակի են հավակնում 7 անվանակարգերում:

Բրենդան Ֆրեյզերն այս տարի կարող է ստանալ իր առաջին Օսկարը։ Լինելով 90-ականների աստղ՝ նա վերապրեց կարիերայի ճգնաժամը և հաղթական վերադարձ կատարեց «Կետը» դրամայում՝ գլխավոր դերակատարմամբ։

Թեկնածուների ցանկ

Լավագույն ֆիլմ՝

«Ամեն ինչ, ամենուր և միանգամից»

«Ավատար․ Ջրի ուղին»

«Արևմտյան ճակատում նորություն չկա»

«Ինիշերինի բանշիները»

«Tar»

«Էլվիս»

«Ֆաբելմանները»

«Թոփ Գան․ Մավերիք»

«Թախծի եռանկյունի»

«Խոսում են կանայք»

 

Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ 

«Արևմտյան ճակատում նորություն չկա» (Գերմանիա)

«Արգենտինա, 1985» (Արգենտինա)

«Մոտ» (Բելգիա)

«Էո» (Լեհաստան)

«Հանգիստ աղջիկը» (Իռլանդիա):

Լավագույն ռեժիսոր՝

Դենիել Քվան, Դենիել Շայներտ - «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»

Սթիվեն Սփիլբերգ - «Ֆաբելմանները»

Մարտին ՄաքԴոնա - «Ինիշերինի բանշիները»

Թոդ Ֆիլդ - «Tar»

Ռուբեն Էստլունդ - «Թախծի եռանկյունի»

Կնոջ լավագույն դեր՝

Միշել Յեո - «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»

Քեյթ Բլանշետ - «Tar»

Անա դե Արմաս - «Շիկահերը»

Միշել Ուիլյամս - «Ֆաբելմանները»

Անդրեա Ռայզբորո - «Հանուն Լեսլիի»

Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր՝

Քերրի Քոնդոն - «Ինիշերինի բանշիները»

Ջեյմի Լի Քերտիս - «Ամեն ինչ, ամենուրեք և միանգամից»

Հոնգ Չաու - «Կետ»

Ստեֆանի Սյու - «Ամեն ինչ, ամենուրեք և միանգամից»

Անջելա Բասեթ - «Սև հովազ»

Տղամարդու լավագույն դեր՝

Օսթին Բաթլեր («Էլվիս») 

Քոլին Ֆարել («Ինիշերինի բանշիները»)

Բրենդան Ֆրեյզեր («Կետ») 

Փոլ Մեսկալ («Արեւից հետո»)

Բիլ Նայի («Ապրել»)

Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր՝

Բրենդան Գլիսոն - «Ինիշերինի բանշիները»

Կե Հյուի Կուան - «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»

Բարի Քեոգան - «Ինիշերինի բանշիները»

Ջարդ Հիրշ - «Ֆաբելմանները» 

Բրայան Թայրի Հենրի - «Կամուրջ օվիկանոսի վրայով»

Լավագույն սցենար՝  

«Ինիշերինի բանշիները»

«Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»

«Ֆաբելմանները», 

«Tar»

«Թախծի եռանկյունի»

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ 

«Գիլերմո դել Տորոյի Պինոկիոն»

«Մարսել՝ կոշիկներով խեցին»

«Կոշկավոր կատուն. վերջին ցանկություն»

«Ծովահրեշը»

«Կարմրում եմ»