Սերբիայի նախագահին շտապ հոսպիտալացրել են

Սերբիայի նախագահին շտապ հոսպիտալացրել են

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին շտապ տեղափոխել են հիվանդանոց։  Այս մասին հայտնում են սերբական լրատվամիջոցները։

Սերբիայի ղեկավարի հոսպիտալացման պատճառը չի նշվում, պաշտոնական հայտարարություններ նույնպես չեն եղել։
2019 թվականին Վուչիչն արդեն ընկել է հիվանդանոց՝ սրտանոթային հիվանդության պատճառով։