Ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները 

Ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները 

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան և Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը տեսակոնֆերանսի միջոցով կայացած հերթական հանդիպման ժամանակ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին հաղորդվում է ՌԴ օմբուդսմենի Telegram-ի ալիքում։

«Մեր փոխգործակցությունն արդեն հնարավորություն է տվել լուծել ընտանիքների վերամիավորման, յուրաքանչյուր կողմից անհայտ կորածների նույնականացման, գերիների փոխանակմանն օժանդակելու և կալանավորված քաղաքացիական անձանց  տուն վերադառնալու հետ կապված մի շարք հարցեր», - ասել է Մոսկալկովան:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում կողմերը «պայմանավորվել են փոխգործակցել ծանր վիրավորների ցուցակների փոխանակման ուղղությամբ, որոնք ենթակա են հայրենադարձության, օգնել իրավասու մարմիններին արտաքսման ենթակա քաղաքացիների վերադարձի հարցում»։