Ներկա և նախկին իշխանությունները եկել են Վազգեն Սարգսյանին հարգանքի տուրք մատուցելու

Ներկա և նախկին իշխանությունները եկել են Վազգեն Սարգսյանին հարգանքի տուրք մատուցելու

Քիչ հետո Եռաբլուր պանթեոնում կմեկնարկի Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկա են ռազմական և քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, ներկա և նախկին իշխանության ներկայացուցիչներ:

Այստեղ են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Սասուն Միքայելյանը, Մանե Թանդիլյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կաթողիկոսը, նախագահը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։