Այն՝ ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է. պատգամավոր

Այն՝ ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է. պատգամավոր

Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Աշխարհը խեղդվում է իր իսկ անտարբերության մեջ...

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության և համասփյուռ մեր հայրենակիցներին. արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի: Այն որ ՀՀ իշխանությունները, թե իրենց գործողություններով, թե՝ հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից, ուստի Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:

ՀԱՅԵ՛Ր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ և անտարբերությաբ ու ամենաթողությամբ, մենք իրականում կզրկվենք մեր Հայրենիքից: Այն՝ ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է: Արցախի ձայնը այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի՝ դիմելով ձեզ, խնդրում եմ օգտագործե՛ք  բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը»: