Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս

Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, եթե նույնիսկ ողջ աշխարհն այդ կարծիքն ունենա, մենք կարող ենք այդ վիճակից դուրս գալ, բայց ամբողջ աշխարհն այդ կարծիքին չէ:

Բոլոր հնարավորությունները կան փրկել ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է Արցախից ու չկլանվել վերջնականապես Ադրբեջանի կողմից, ամեն ինչ կախված է մեզանից»: