Նրանք մեզ հետ քննարկումներում փորձում են նախանշել, որ իրենք ևս հետաքրքրված են «խաղաղության խաչմերուկով»․ Սանոսյանը՝ միջազգային բանկերի մասին

 Նրանք մեզ հետ քննարկումներում փորձում են նախանշել, որ իրենք ևս հետաքրքրված են «խաղաղության խաչմերուկով»․ Սանոսյանը՝ միջազգային բանկերի մասին

Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում միջազգային բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Նրանք մեզ հետ քննարկումներում փորձում են նախանշել, որ իրենք ևս հետաքրքրված են, և, եթե այդ ծրագրի որոշ հատվածներում շինարարություն կամ այլ գործընթաց իրականացնելու կարիք կա, ապա իրենք ուրախ կլինեն ներգրավվել այդ գործընթացներում: Այնպես որ ազդակները բավական դրական են»,- ասաց Սանոսյանը: