Վատ էր զգացել․․․

Վատ էր զգացել․․․

Երբ 2017 թվականին Երևանի ավագանին Ռուբեն Մաթևոսյանին բնակարան տրամադրեց, այսպես հիմնավորեց․
«Հայ երգարվեստի միության նախագահին կտրամադրվի ՝ 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցի հ.16 շենքից: Տաղանդաշատ երաժիշտը իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ` փոքր բնակարանում»:

Երգիչը վատ էր զգացել, որ նշել էին, որ իր մեծ ընտանիքը տարիներ շարունակ մեկ սենյականոց փոքր բնակարանում է բնակվել։ Նա գրել էր․ թեև իր բնակարանը մեկ սենյականոց է, որտեղ մինչ օրս ապրել են ինքը, կինը, երեք երեխաները, հարսը, թոռները, ինքը երբեք չի դժգոհել այդ վիճակից. 

«Հակառակը, միշտ ուրախացել եմ, որ ուրիշներին մի սենյակ են տվել, հետո՝ բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել, ամոթ է»։

Այսօր մի խայտառակ իրականության մեջ ենք։ Ամոթ հասկացությունը վերացել է։ 2018-ին նոր իշխանությունը, ինչպես նրանց բերողն էր խոստովանում՝ եկավ մաքուր, տկլոր, ծակ գրպանով ու երդումով՝ որ դղյակատերերի ու թալանչիների փողերը կխլեն ու ժողովրդի համար կապահովեն նորմալ կյանք։ Եկան ու երկու, երեք տարում, ինչու չէ, նույնիսկ մեկ տարում իրենց համար ճոխ բնակարաններ, շքեղ մեքենաներ գնեցին ու մոռացան, թե ինչի համար են եկել իշխանության։ Ու այսօր, երբ հրապարակվում է նրանց ունեցվածքը, «սովալլուկների խմբին բերողը»։ , գոնե մի քիչ ամոթ զգու՞մ է, որ իշխանության եկավ՝ իր մի փոքրիկ խմբի նյութական գերպահանջմունքները բավարարելու համար։ Իրենք պատռում էին  իրենց՝ 60 քառակուսի մակերես որևէ  արժանավորի տրամադրելու համար։ Այսօր անարժան, չգիտես որտեղից պեղված, հայտնաբերված անարժան, երկրի համար ոչինչ չարած, վերջին շրջանում միայն երկիրը կործանման հասցրած մարդկանց չամբարվող հարստությունից, շքեղ բնակարաններից, դղյակներից են խոսում։ Ակամայից մտածում ես, որ նրանց այդ ճոխությունը, հարստությունը տրվում է՝ երկիրը կործանման տանելուն օգնելու համար։