Մայքլ Ջեքսոնի, Ուիթնի Հյուսթոնի եւ Բեյոնսեի համար երգեր գրած հեղինակը զոհվել է ավտովթարից

Մայքլ Ջեքսոնի, Ուիթնի Հյուսթոնի եւ Բեյոնսեի համար երգեր գրած հեղինակը զոհվել է ավտովթարից

Երաժիշտ եւ կոմպոզիտոր Լա Շոն Դենիելսը զոհվել է ավտովթարի հետեւանքով։ Այս մասին գրել է նրա կինը՝ Էյփրելն իր ինստագրամյան էջում։ Վթարը տեղի է ունեցել Հարավային Կարոլինա նահանգում։ Վթարի մանրամասները չեն բացահայտվում։ Դենիելսը 41 տարեկան էր։ Նա երգեր է գրել Մայքլ Ջեքսոնի(You Rock My World), Ուիթնի Հյուսթոնի (It’s Not Right But It’s Okay), Բեյոնսեի եւ Լեդի Գագայի համար(Telephone)։