Արգենտինացին որոշում է կայացրել ապագայի հարցում

 Արգենտինացին որոշում է կայացրել ապագայի հարցում

Գրել էինք, որ հանրահայտ մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հերթական տեղեկատվություն է հաղորդել Արգենտինայի հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ըստ Ռոմանոյի՝ «Ալ-Հիլալ» ակումբի սեփականատերերը պաշտոնական առաջարկով դիմել են ֆուտբոլիստի ներկայացուցիչներին արգենտինացուն իրենց կազմում տեսնելու ցանկությամբ։ Նշվում է, որ Մեսսիին տարվա համար անհավանական աշխատավարձ են խոստացել՝ 400 միլիոն եվրո։ Մեսիի վաղեմի մրցակցին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, հիշեցնենք, որ 200 միլիոն եվրո են վճարում «Ալ Նասրի» սեփականատերերը։

Մարզական միջազգային մամուլում միևնույն ժամանակ չեն դադարում հրապարակումները, որ արգենտինացին չի պատրաստվում մնալ Փարիզում։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ TodoFichajes-ի պնդմամբ՝ արգենտինացին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ավելին, աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստը մտերիմներին արդեն տեղեկացրել է, որ պատրաստվում է ընդունել առաջարկն ու հեռանալ փարիզյան ակումբից։
Երեկ ուշ երեկոյան տեղի էր ունենում  Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը։

Կատալոնիայում «Ռեալի» ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին կապտանռնագույների դարպասը։ Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում «Բարսայի» երկրպագուները վանկարկում էին Մեսսիի անունը։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ կատալոնացիները նույնպես բանակցություններ են սկսել արգենտինացու ներկայացուցիչների հետ ու փորձում են ամեն ինչ անել, որպեսզի աշխարհի չեմպիոնը հետ վերադառնա հենց «Բարսելոնա», սակայն կատալոնացիների առաջարկը ֆինանսի տեսանկյունից անհամեմատ ավելի քիչ է լինելու։