Սկանդալ․ Բուդապեշտը Կիևին մեղադրում է հունգարացիների զոհվելու մեջ

Սկանդալ․ Բուդապեշտը Կիևին մեղադրում է հունգարացիների զոհվելու մեջ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Անդրկարպատիայում ուկրաինական բանակում էթնիկ հունգարացիներ են զորակոչվում։
Այդ առթիվ նա որոշակի մտահոգիչ փաստեր է մատնանշել։

«Անդրկարպատիայում ապրող հունգարացիները նույնպես զորակոչվում են ուկրաինական բանակ, վերջին օրերին կադրեր են հայտնվում, թե որքան դաժան է երբեմն դա տեղի ունենում», - ասել է Սիյարտոն՝ հավելելով, որ մոբիլիզացված հունգարացիներից շատերը զոհվում են:

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այս փաստը պատճառներից մեկն է, որ Բուդապեշտը պնդում է հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց սկսելու մասին: