ԱՄՆ-ն կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին․ Պետդեպ

ԱՄՆ-ն կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին․ Պետդեպ

Միացյալ նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին.
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ», - ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է սերտորեն համագործակցել բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ տարածաշրջանային, երբ դա արդյունավետ է։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա ԱՄՆ-ը ներգրավված չի եղել 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հրադադարի վերաբերյալ հայտարարության մեջ, որի արդյունքում ռուս խաղաղապահներ են տեղակայվել, ուստի ես որևէ նոր բան չեմ կարող առաջարկել այս հարցում։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, դա շատ կարևոր է պետքարտուղարի համար։ Սա հենց այն է, ինչին նա մեծ ուշադրություն է դարձնում և որում ակտիվորեն մասնակցում է», - ասել է Պատելը: