Խառատյան, Պրիգոժին, Կիրկորով․ ովքե՞ր են Կանադայի «սև ցուցակում» 

Խառատյան, Պրիգոժին, Կիրկորով․ ովքե՞ր են Կանադայի «սև ցուցակում» 

Կանադան պատժամիջոցներ է սահմանել պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի, դերասան Իվան Օխլոբիստինի, երգիչ Shaman-ի և ռեժիսոր Նիկիտա Միխալկովի նկատմամբ: 

Այս մասին ասվում է Կանադայի իշխանությունների հայտարարության մեջ։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև դերասանուհի Մարիա Շուկշինայի, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, դերասան Դմիտրի Խառատյանի, երգչուհի Յուլյա Չիչերինայի, երաժիշտ Ալեքսանդր Սկլյարի նկատմամբ։

Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Միխալկովի հիմնադրած «Բեսոգոն» ՍՊԸ-ն։