Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է

Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը ավելացել է՝ հասնելով 10-ի։ Եվս 52 մարդ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր ընդհանուր առմամբ՝ 15 տուժածի մասին։

Նշենք, որ պայթյունը որոտացել էր Քաբուլի հրապարակներից մեկում։ Ենթադրաբար պայթյունի թիրախում եղել է մի ավտոմեքենա այդ հրապարակում կայանած, որի մեջ գտնվել է պառլամենտի պատգամավորներից մեկը։ Պատգամավորը մարմնական վնասվածքներ է ստացել, բայց ողջ է մնացել։