ԵՊՀ-ն հերթով, կարգով «համագործակցության» հուշագրեր է ստորագրում

ԵՊՀ-ն հերթով, կարգով «համագործակցության» հուշագրեր է ստորագրում

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղուց ԵՊՀ-ին չէի անդրադարձել: Իսկ այնտեղ բուռն «գործունեություն» է ծավալվել: Սակայն, ամեն ինչ հերթով:
Եկեք մի պահ պատկերացնենք, որ, օրինակ՝ Սորբոնի համալսարանը հայտարարում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցության մասին, Հարվարդի համալսարանն ավետում է, որ այսուհետ ավելի սերտ կապերի մեջ է լինելու ԱՄՆ հարկային տեսչության հետ, իսկ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրում ՌԴ ոստիկանության Օրեխովո-Բորիսովոյի տարածքային բաժանմունքի հետ: Ի՞նչ կլիներ այդ դեպքում:

Սոլիդ հիմնարկներն այդ աստիճան չեն «թեթևանում», որ պետության հեղինակության հետ խաղան: 
Ի՞նչ է նշանակում պետության հետ համագործակցել (սերտ կապ հաստատել, հուշագիր ստորագրել և այլն): Եթե ապրում ենք պետության մեջ, ապա «համագործակցությունն» ապրիորի ենթադրվում է: Դա նշանակում է պետության օրենքներով ապրել: 

Իսկ հնարավո՞ր է արդյոք պետության հետ «չհամագործակցել»: Իհարկե, հնարավոր է: Դա նշանակում է օրենքներ խախտել և պատժվել:

Հնարավոր է նաև պետության հետ ԼՐԱՑՈՒՑԻՉ «պայմանավորվել», օրինակ՝ եկամուտները թաքցնելու, հարկերը չվճարելու, հանցագործությունները պարտակելու նպատակով: Դրա անունն է կոռուպցիա:

ԵՊՀ-ն հերթով, կարգով, շարքով ՀՀ պետական, վարչական մարմինների հետ «համագործակցության» հուշագրեր է ստորագրում: Օրինակ՝ ԵՊՀ-ն հայտարարում է, որ «ամրապնդվում է ԵՊՀ-ի և ֆինանսների նախարարության համագործակցությունը»: Ի՞նչ է դա նշանակում: Մինչ այդ «համագործակցությունը» թու՞յլ էր: Իսկ միգուցե ԵՊՀ-ն չէ՞ր ճանաչում ֆինանսների նախարարության լեգիտիմությունը: Իսկ կարո՞ղ է, այնուամենայնիվ, գործ ունենք դասական կոռուպցիայի հետ:

ՀԳ. Լավ կլինի, որ ԵՊՀ-ում կեղծ սնանկության դեմ և սեփական երեխաների հետ «համագործակցելու» մեխանիզմներ մշակեն:
#սկսել_ա»։