Բուհերի միավորման հարցով ի՞նչ են քննարկել աշխատանքային խմբի առաջին նիստում

Բուհերի միավորման հարցով ի՞նչ են քննարկել աշխատանքային խմբի առաջին նիստում

Ինչպես տեղեկանում ենք «Ակադեմիական քաղաքի» պաշտոնական էջից, ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում երեկ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված՝ Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը: 

Հանդիպմանը մասնակցել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայացուցիչները։

Համաձայն հաղորդագրության, մասնակիցները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, ներկայացրել են հայեցակարգային առաջարկություններ, ուրվագծել հետագա համագործակցության ուղղությունները և Արվեստների աշխատանքային խմբի շրջանակներում համատեղ աշխատանքը: