Կատվի ճանկռելու հետեւանքով կինը հայտնվել է կոմայի մեջ

Կատվի ճանկռելու հետեւանքով կինը հայտնվել է կոմայի մեջ

Անգլիական Բրիսթհոլ քաղաքի բնակչուհի Շիրլի Հեյրը հազիվ է փրկվել մահանալուց, այն բանից հետո, երբ նրա ձեռքը ճանկռել է Չան անունով կատուն։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Կինն իր այգում գործ անելիս է եղել, երբ կատուն ճանկռել է նրան։

Կատուն եղել է հայտնի սիամյան տեսակի եւ ակամա վարակ է փոխանցել կնոջը։ Շուտով կնոջ ձեռքը կտրուկ սկսել է ուռչել ու կարմրել եւ վաթսունհինգամյա կինը սկսել է իրեն վատ զգալ։ Նրա մոտ հայտնվել է գլխապտույտ, ախորժակի կորուստ, մկանային ցավեր։ Մի քանի օր անց վնասվածքը սկսել է սեւանալ։ Շիրլիին հոսպիտալացրել են սեպսիս ախտորոշմամբ։ Նրա մոտ եղել է սեպտիկ շոկ, ներքին օրգանների արգելակում, պնեւմոնիա եւ նեկրոտիկ ֆասցիիտ։ Բժիշկները կնոջն արհեստական կոմայի մեջ են մտցրել ու վնասվածքը հեռացրել վիրահատական միջամտությամբ։ Նա հիվանդանոցում պառկել է ավելի քան երկու ամիս։ Դուրս գրվելուց հետո նա կատվից հրաժարվել է։