ՌԴ-ն հրթիռակոծել է Նիկոլաև քաղաքը. կան տուժածներ

ՌԴ-ն հրթիռակոծել է Նիկոլաև քաղաքը. կան տուժածներ

Ռուսական բանակն այս գիշեր չորս հրթիռ է արձակել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի ուղղությամբ։ 
Քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչի խոսքով՝ հրթիռներից մեկը դիպել է բարձրահարկ շենքին, մյուսը՝ առանձնատանը։
Նախնական տվյալներով՝ հրթիռներն արձակվել են С-300 համալիրից։

Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի խոսքով՝ հայտնի է 15 վիրավորի և մեկ զոհի մասին։