ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ, բացի այդ, Թեհրանը 6 միլիարդ դոլար կստանա հումանիտար կարիքների համար։ 
Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Փաստաբան Ջարեդ Գենսերը CNN-ին ասել է, որ Իրանում բանտարկված ԱՄՆ-ի չորս քաղաքացիները տնային կալանքի են ենթարկվել, ինչը կարող է վկայել նրանց մոտալուտ ազատման մասին։
«Հուսով եմ, որ սա կլինի նրանց ազատ արձակման առաջին քայլը, թեև սա միայն առաջին քայլն է գոյություն ունեցող ճանապարհին»,- ասել է նա։

ԱՄՆ-ի քաղաքացիներ Սիամաք Նամազին, Էմադ Շարգին, Մորադ Թահբազը, ինչպես նաև մեկ այլ բանտարկյալ, որի անունը չի հրապարակվում, բանտից տեղափոխվել են Թեհրանի հյուրանոց՝ տնային կալանքի։