Սիսիանի քաղաքապետին ձերբակալեցին

Սիսիանի քաղաքապետին ձերբակալեցին

Երեկոյան ժամը 7-ին ՀՔԾ էր հրավիրվել նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Ցերեկն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան զրկել էր անձեռնմխելիությունից: Իսկ ՀՔԾ-ում նրան ձերբակալել են և տեղափոխել մեկուսարան:

Արձանագրենք, որ Սյունիքի համայնքապետերի մեծ մասը, որոնք «Հայաստան» դաշինքի անդամներ են, կալանավորված կամ ձերբակալված են: Եվ այսպիսի քաղաքական հալածանքների պայմաններում նոր խորհրդարանում առճակատումն իշխանական մեծամասնության և ընդդիմության մեջ անխուսափելի է: Նիկոլ Փաշինյանը շարունակում է մուրճ ճոճել: