Շաբաթվա եղանակը Երևանում

Շաբաթվա եղանակը Երևանում

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարավարական հերթական նիստը, որը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Համաձայն հիդրոմետ ծառայության տվյալների՝ մայիսի 2-ին, մայիսի 6-ին երեկոյան ժամերին, մայիսի 3-ին ու 7-ին սպասվում է անձրև ու ամպրոպ։ Մայիսի 4-ից 5-ը ու մայիսի 6-ի գիշերը սպասվում է  առանց տեղումների եղանակ։ Շաբաթվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մայիսի 6-ի ցերեկը՝ 22-24 աստիճան տաքություն, նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի մայիսի 4-ի գիշերը՝ 4-6 աստիճան»,- զեկուցվեց Հովհաննիսյանին։