Սիրուշոյի տիկնիկները կրկին վաճառվելու են

Սիրուշոյի տիկնիկները կրկին վաճառվելու են

Երգչուհի Սիրուշոն հայտնել է տիկնիկների նոր խմբաքանակ վաճառելու մասին.

«Լավ լուր տիկնիկների սիրահարների համար։ 

Ինչպես գիտեք, մեր տիկնիկները սպառվել էին շատ արագ։
Բայց տեսնում էինք նաև այն մարդկանց նամակները, ովքեր շատ ցանկանում են ու չեն կարողանում իրենց թույլ տալ ձեռք բերել։

Մեր առջև խնդիր էինք դրել փորձել այն ավելի մատչելի դարձնել հնարավորինս շատ երեխաների ու ծնողների համար։

Այս ընթացքում մեր արտադրող գործընկերների հետ երկար բանակցությունների շնորհիվ կարողացանք տիկնիկների նոր խմբաքանակն ավելի մատչելի դարձնել, ինչի համար շատ ուրախացել ենք։ Մեր թիմում այս պրոեկտի վրա աշխատող մեծ մասը մամաներ ենք ու չենք ուզում որևէ երեխայի համար երազանք մնա տիկնիկը։

Տիկնիկների նոր խմբաքանակը մեզ ու ձեզ կհասնի մարտի 5-ին և կլինի ավելի մատչելի,
սահմանափակ քանակ է լինելու այնպես, որ բաց չթողնեք։

Հետագայում տիկնիկներն ունենալու են նոր զարգացումներ, որոնք չեմ համբերում կիսել ձեզ հետ։
Մարտի 5-ից խանութներում և մեր կայքում»։