Խոստացել է կատարել բոլոր ցանկությունները

Խոստացել է կատարել բոլոր ցանկությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բոլոր ցանկությունները, այն բանից հետո, երբ այդ երկիրը լիովին կիրականացնի ապամիջուկայնացման հանձնառությունները։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ ԱՄՆ նախագահն իր այս պատրաստակամությունը խնդրել է, որ Կիմ Չեն Ընին փոխանցի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ում հետ հանդիպել է Բուենոս Այրեսում։ «Բանն այն է, որ ԱՄՆ նախագահը Կիմ Չեն Ընին վերաբերվում է չափազանց բարեկամաբար եւ համակրանքով, եւ ցանկանում է, որ վերջինս իրականացնի ապամիջուկայնացման ծրագրի մնացած մասը եւս, եւ այդ ժամանակ ԱՄՆ նախագահը կիրականացնի նրա բոլոր ցանկությունները»,- պարզաբանել է Հարավային Կորեայի նախագահը։