Նոր բացահայտումների Դոնալդ Թրամփի ռուսական դավադրությունից

Նոր բացահայտումների Դոնալդ Թրամփի ռուսական դավադրությունից

BuzzFeed-ը հաղորդում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությունը խոստացել է ժամանակին, որ Մոսկվայում Trump Tower Moscow երկնաքերը կառուցելուց հետո այնտեղ մեկ պենտհաուս կնվիրի Պուտինին, որը արժենալու էր 50 միլիոն դոլար։ Պարբերականին այս մասին տեղեկություններ են փոխանցել իրազեկ անանուն աղբյուրները։

Ըստ հրապարակման, Թրամփի մոսկովյան երկնաքերի կառուցման նախաձեռնողը եղել է գործարար Ֆելիքս Սատերը, ով արդեն իսկ հաստատել է այդ մտադրությունը։ Ըստ Սատերի, նման նվերը կարող էր ռուսական վերնախավի մոտ հետաքրքրություն առաջացնել ամերիկյան եկնաքերի նկատմամբ։ «Իմ նպատակն այն էր, որ 50 միլիոն դոլարանոց նվեր անել, իսկ մնացած պենտհաուսների համար նշանակել 250 միլիոն դոլար գին»,- ասել է Սատերը։ Թրամփի այն ժամանակվա փաստաբան Մայքլ Կոենը այս հարցը նույնիսկ քննարկել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, սակայն դեռեւս հայտնի չէ, թե Թրամփը այս ամենի մասին նախատես տեղյակ եղել է, թե ոչ։ Ուշագրավ է, որ հոդվածում հիշատակված բոլոր կազմակերպություններն ու անհատները չեն մեկնաբանել լուրի իսկությունը կամ հանդես եկել հերքմամբ։