Հաբիբը, Դի Կապրիոն եւ այլ աստղեր՝ Չեմպիոնների Լիգայի հանդիպմանը

Հաբիբը, Դի Կապրիոն եւ այլ աստղեր՝ Չեմպիոնների Լիգայի հանդիպմանը

«ՓՍԺ»-«Լիվերպուլ» հանդիպումը Փարիզում աչքի է ընկել ոչ միայն լավ խաղով, այլ նաեւ աստղերի ու հայտնի մարդկանց ներկայությամբ։ Հանդիպմանը մարզադաշտում հետեւել են մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովը, օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, The Rolling Stones-ի վոկալիստ Միք Ջագերը։ Այս մասին հայտնում է Life.ru-ն, հավելելով նաեւ, որ պարզ չի եղել, թե ներկա աստղերն ու հայտնի մարդիկ կոնկրետ որ թիմերին են երկրպագել։ Կարելի է միայն նշել, որ Ջագերը անգլիացիների երկրպագու կարող է լինել, թեեւ երբեք նա չի հայտարարել իր ֆուտբոլային ճաշակի մասին։