Համաձայնության են եկել

Համաձայնության են եկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, երկու նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարագային հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների վերջին սրացումը Սեւ ծովում։ Հայտնի է դարձել նաեւ, որ երկու նախագահները կհանդիպեն «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս ամսվա վերջին եւ դեկտեմբերի սկզբին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Նշենք, որ Էրդողանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Պուտինի եւ Պորոշենկոյի հետ։