«Իմ Քայլի» գահավիժմանը մնաց երկու շաբաթ (ֆոտո)

«Իմ Քայլի» գահավիժմանը մնաց երկու շաբաթ (ֆոտո)

Հանրապետական կուսակցությունը, որը ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց կուսակցական կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսով, քանի որ որոշ տեղեկություններով` ՀՀԿ-ականները «երես չունեն» մարդամեջ դուրս գալու եւ հանդիպումներ կազմակերպելու, ծանրքաշային հայտարարություններ են անում։

Գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Փաշինյանին ընտրությունների գիշերը մեծ անակնկալ է սպասվում, իսկ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում այս ծաղրանկարն է տեղադրել՝ գրառելով, որ դեկտեմբերի 9-ին մնաց 14 օր, իսկ եթե «բացենք» ծաղրանկարի ենթատեքստը, կնշանակի ըստ ՀՀԿ-ի՝ «Իմ Քայլի» գահավիժմանը մնաց երկու շաբաթ։