Հետախուզական թռիչք են իրականացրել

Հետախուզական թռիչք են իրականացրել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռադիո-էլեկտրոնային հետախուզությանը պատկանող Boeing RC-135V ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել Սեւ ծովի վրայով՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ֆոնին։ Այս մասին հայտնում է planeradar.ru կայքը։

Ինքնաթիռը օդ է բարձրացել Կիպրոսի Սուդա-բեյ բազայից եւ ուղղություն վերցրել դեպի Սեւ ծով։ Անցնելով Բուլղարիայի օդային տարածքով, այն ուղղվել է դեպի Ղրիմ, ապա հետախուզական թռիչք կատարել Սեւ ծովի ռուսապատկան ափամերձ տարածքներում։