Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են

Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում Նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Գեղարքունիքի մարզում (բացի Վարդենիս քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: