Վթարից հետո առողջապահության փոխնախարարը մեկնել է Վրաստան

Վթարից հետո առողջապահության փոխնախարարը մեկնել է Վրաստան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանում հայկական մեքենա է վթարվի ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:

Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով՝ Վրաստան է մեկնել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատահարից տուժածների առողջական վիճակին տեղում ծանոթանալու, ըստ անհրաժեշտության նրանց բուժօգնությունը կազմակերպելու, ինչպես նաև Երևան տեղափոխելու հարցերը կանոնակարգելու նպատակով։


Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։