Իսպանացի սենատորը շնորհավորել է հայ ժողովրդին

Իսպանացի սենատորը շնորհավորել է հայ ժողովրդին

Իսպանացի սենատոր Կառլես Մուլետը, ով հայտնի է իր հայամետ լինելով, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին` Նավասարդի տոնի կապակցությամբ։

Կառլես Մուլետը բազմաթիվ անգամներ է հնչեցրել Արցախի հարցը Իսպանիայի Սենատում, հորդորել Իսպանիայի կառավարությանը` ճանաչել Արցախի հայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նա մշտապես սերտ համագործակցության մեջ է գտնվում իսպանահայ համայնքի հետ և հաճախ է իր մտահոգությունը հայտնում Արցախում տիրող ներկա իրավիճակի մասին։

44-օրյա պատերազմի օրերին Մուլետը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու օգտին` համարելով այդ երկիրը բռնապետական։