«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորում խափանման միջոցը 1 ամիս ժամկետով։ Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից։

«Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

«Դեպքերի ամբողջական տեսանյութում երևում է ԵԿՄ անդամի հետ Մարտական Եղբայրության հանդարտեցնող զրույցը, ԵԿՄ անդամի կողմից մեքենան մարդկանց վրա քշելու հրահանգը, հրահանգը կատարող վարորդը, ժողովրդի կողմից մեքենան հետ հրելը, մարդկանց վրա երկու ոտքով ցատկող՝ մինչ օրս ինքնությունը չբացահայտված անձը, և միջադեպի ողջ ընթացքում Ոստիկանության հանցավոր անգործությունն ու ակնհայտ հովանավորչությունը սադրիչների հանդեպ»։