Այդ սյունը կարող են մտցնել մի լավ տեղ

Այդ սյունը կարող են մտցնել մի լավ տեղ

Գլուխը պատով է տալիս այդպես ներկայացնողը։ Ո՞վ է ասում, թե սյունը դնելով՝  Ադրբեջանը ճանաչում է սահմանը, նման բան չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

« Այդ սյունը չգիտեմ որտեղ են դրել, կարող է իրենց բակում են դրել, նկարել են: Սահմանազատում, սահմանագածում  պրոցեդուրաները սյուն չեն նախատեսում։ Այնպես որ, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ»,- ասել է նա: