Կինը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը

Կինը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը

Ստամբուլի Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ DHA-ի փոխանցմամբ, թռիչքի պատրաստվող ինքնաթիռում դեմքը իսլամական կնոջ ավանդական տարազով փակած կինը գոռացել է, որ գյուլենական է եւ պայթեցնելու է օդանավը։ Կնոջը, որը եղել է ուղեւոր, դուրս են տարել օդանավից եւ փոխանցել իրավապահներին։ Խուզարկության ժամանակ նրա մոտ պայթուցիկ չի հայտնաբերվել։