Շնորհավորել է ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում համաձայնության ձեռքբերման առիթով 

Շնորհավորել է ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում համաձայնության ձեռքբերման առիթով 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Շվեդիային, Ֆինլանդիային եւ Թուրքիային. վերջիններս կարողացել են գալ համաձայնության Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր թվիթերյան էջում։ Նա նշել է, որ երեք երկրների կողմից հուշագրի ստորագրումը կարեւոր քայլ էր, որով դաշինքը կկարողանա հրավիրել Ֆինլանդիային ու Շվեդիային միանալու իրեն։

Դա, ըստ Բայդենի, կամրապնդի դաշինքը եւ կբարձրացնի կոլեկտիվ անվտանգությունը։ Համաձայն ԱՄՆ նախագահի, այս համաձայնությունը կարելի է համարել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար հիանալի մեկնարկ։