Թշնամուն հակազդելու և  նրա զավթողական ծրագրերը խորտակելու անհրաժեշտությունը պահանջում է համընդհանուր պատրաստակամություն

 Թշնամուն հակազդելու և  նրա զավթողական ծրագրերը խորտակելու անհրաժեշտությունը պահանջում է համընդհանուր պատրաստակամություն

Սիրելի հայրենակիցներ
 Այսօր առավոտից ադրբեջանական բանակի ծավալած գործողությունները` պաշտպանական գծի ամբողջ երկայնքով հայկական դիրքերի վրա իրականացվող հրետանա-հետևակային գրոհները, Արցախի Հանրապետության ռազմական օբյեկտների և խաղաղ բնակավայրերի հրետակոծումներն ու հրթիռակոծումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը այս էլ  որերորդ անգամ կյանքի է կոչում ընդհուպ պատերազմ հրահրելու իր անպատասխանատու և սանձարձակ քաղաքականությունը: Թշնամուն հակազդելու և  նրա զավթողական ծրագրերը խորտակելու անհրաժեշտությունը պահանջում է համընդհանուր պատրաստակամություն, համախմբվածություն և կազմակերպվածություն: Ստեղծված իրավիճակում, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը հայտարարում է, որ պատրաստ է իր բոլոր անդամների կարողություններն ու խորհրդի ամբողջ ներուժը անվերապահ դնել պաշտպանության նախարարության տրամադրության տակ և ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդ