Սերգեյ Լավրովը քննարկել է Ղարաբաղյան կարգավորման հարցը

Սերգեյ Լավրովը քննարկել է Ղարաբաղյան կարգավորման հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Report-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Գրեմինգերը ասել է, որ նախարար Լավրովն իրեն տեղեկացրել է ապրիլի 15-ին Մոսկվայում Լավրով-Մնացականյան-Մամեդյարով ձեւաչափով տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։ «Նա բավական վստահ էր, որ մենք հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք»,- նկատել է Գրեմինգերը։