«էդ սրիկան, ով գլխավոր հանցագործն է, հրավիրվել է վկայի կարգավիճակով»

«էդ սրիկան, ով գլխավոր հանցագործն է, հրավիրվել է վկայի կարգավիճակով»

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ երեկոյան վկայի կագավիճակով հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ղուշչյանն իր վրդովմունքը հայտնեց Ալեքսանյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու վերաբերյալ։

«Ես ապշած եմ, որ Սամվել Ալեքսանյանին հրավիրել են վկայի կարգավիճակով․ էդ սրիկան, ով գլխավոր հանցագործն է, հրավիրվել է վկայի կարգավիճակով, միգուցե լիմուզին հետեւից ուղարկեի՞ն։ Նա պետք է կանգնի դատարանի առաջ եւ պատասխան տա, որովհետեւ նա ինձ առեւանգել է՝ 20 հոգով, ատրճանակը դրել է իմ գլխին։ Ես ուղղակի ապշած եմ, ո՞նց կարելի է հանցագործին հրավիրել վկայի կարգավիճակով։ Ես հույս ունեմ, որ դատարան եմ գնալու, ասելու եմ, թե ով է նա, որովհետե այդպիսի սրիկաները պետք է կանգնեն դատարանի առաջ»,- նշեց Ղուշչյանը։

Նրա խոսքով՝ ինքը վիրավորվել է ՔԿ-ից՝ Ալեքսանյանին այդ կարգավիճակով հարցաքննելու համար․ «Ես այդ տականքի պատճառով դարձել եմ հիվանդ մարդ, ինսուլտ, ինֆարկտ եմ տարել։ Վիրավորում են ինձ՝ նրան վկայի կարգավիճակով հրավիրելու համար, նա ո՞նց կարա վկա լինի, դուք հասկանո՞ւմ եք»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։