Խրամորթը կանգուն է, խրամորթցին չի ընկճվել

Խրամորթը կանգուն է, խրամորթցին չի ընկճվել

Ռուս-ուկրաինական պատերազմի խորանալուն զուգահեռ, մեր թշնամին ակտիվացել է նաև հայկական սահմանամերձ գյուղերում և Արցախում։ Օգտագործելով տարբեր տրամաչափերի զինատեսակներ, ռմբակոծում են հայկական սահմանամերձ գյուղերն ու Արցախի շփման գոտում գտնվող գյուղ։ Hraparak.am-ը կապի մեջ է գյուղերի ղեկավարների հետ։ Զրուցել ենք Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի գյուղապետի հետ և հետաքրքրվել ենք, թե ինչպիսի վիճակում է գյուղն այսօր։

«Ներկա դրությամբ առանց կրակոցի, առանց հրետակոծության, ամեն ինչ նորմալ է, խախանդ։ Օրերը տաքանալուն պես, երբ ձյունը հալվի, գյուղացին դաշտերում կսկսի իր գարնանային աշխատանքները։ Խրամորթը կանգուն է, խրամորթցին չի ընկճվել ու խուճապի մեջ չի։ Շուտով ամեն ինչ իր  տեղը կընկնի, ամեն ինչ կարգին կլինի։ Փառք Աստծո, թշնամու կողմից սադրանքներ էլ չկան։ Միակ խնդիրն այս պահին Խրամորթում և ամբողջ Արցախում, դա գազամատակարարման դադարեցումն է։ Սակայն, դա էլ չի ստիպում արցախցուն մտածի հայրենի հողը լքելու մասին։ Յոլա ենք գնում, ու պիտի պայքարով էլ մնանք»,-մեզ հետ զրույցում ասաց, Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Մեր այն հարցին՝ արդյոք կուտակումներ նկատվո՞ւմ են սահմանին, Աբրահամյանն ասաց՝ ոչ։