Երեք տասնամյակ ստրկության մեջ մնալուց հետո տուն է վերադարձել

Երեք տասնամյակ ստրկության մեջ մնալուց հետո տուն է վերադարձել

Երեսուներկու տարի ստրկության մեջ Բոլիվիայում անցկացնելուց հետո կինը կարողացել է վերադառնալ տուն՝ Արգենտինա։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ հաղորդման, 13 տարեկան հասակում 1987 թվականին նա պատանդ է վերցվել ու ստրկության վաճառվել Բոլիվիայում։

Բոլիվիա այն ժամանակ դեռ դեռահաս աղջիկն այցելել է քրոջ հետ միասին, քրոջ մտերիմ մի տղամարդու հրավերով։ Շուտով քույրը վիճել է սիրեկանի հետ ու վերադարձել Արգենտինա, սակայն քրոջը չի կարողացել իր հետ տանել։

Թե ինչպես է կինը պատանդ վերցվել ու վաճառվել ստրկության հայտնի չէ, սակայն նրան հայտնաբերել են իննամյա որդու հետ Բերմեհո քաղաքի ավտոտնակներից մեկում։ Այժմ ստրկությունից ազատված կինն իր ընտանիքի հետ է։