Կամուրջ է փլվել

Կամուրջ է փլվել

Ռուսաստանի` Դաղստանի ինքնավար հանրապետության Բույնակսկ քաղաքում, կամուրջ է փլվել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանությունների տարածած հայտարարությունը։

Ըստ հաղորդման, երեք մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Բժիշկները մեկի վիճակը գնահատել են ծանր, իսկ երկուսինը՝ կայուն միջին ծանրության։ Տուժածները հոսպիտալացվել են Բույնակսկի շրջանային հիվանդանոց։