Ուսանողներ են վթարի ենթարկվել

Ուսանողներ են վթարի ենթարկվել

Ավտովթար է տեղի ունեցել Թեհրանի Ազադ իսլամական գիտահետազոտական համալսարանի տարածքում։ Ինչպես հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, զոհվել է 10, վիրավորվել 26 մարդ։ Ըստ հրապարակման, ուսանողներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բետոնե պատին եւ շուռ եկել։ Չի բացառվում, որ վթարից առաջ վարորդի մոտ ստենոկարդիայի նոպա եղած լինի։ Պաշտոնապես դեռեւս ոչ մի վարկած վթարի հետ կապված, չի հաստատվել։