Դատախազը բողոք է ներկայացնելու․ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է
Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը հետաձգվել էր հուլիսի 19-ին։ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։
Դատախազն այսօր ներկայացնելու է իր բողոքը։ Հիշեցնենք, որ նիստը նախորդ անգամ հետաձգվել էր դատախազի բացակայության պատճառով, ով հետո պատճառաբանել էր, թե նիստին ներկա չգտնվելը պայմանավորված է եղել մեկ այլ դատական նիստի ներկա լինելով։
Կարծիքներ