ԱԻ նախարարը ձերբակալվեց

ԱԻ նախարարը ձերբակալվեց

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվեց: Տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից` նշելով, որ մանրամասները ավելի ուշ կհայտնվեն։

Մենք պարզեցինք, որ ԱԻՆ նախարարին մեղադրում են կոռուպցիոն հանցագործությունների համար: Նրա գործողությունները եղել են ԱԱԾ դիտարկման տակ, սակայն նեղ շրջապատի և անգամ նախարարի տեղակալների համար ձերբակալությունը եղել է անակնկալ: Գործով անցնում է նրա խորհրդական Աշոտ Հակոբյանը, որի աշխատասենյակի խուզարկությունից է պարզվել, որ քրեական գործ կա հարուցված:

Հիշեցնենք` երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության էր հրավիրել ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Երեկվա դրությամբ նախարարը հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ չուներ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Փիլոյանին 14 օրով արձակուրդ է ուղարկել։ Իսկ մարտի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԻՆ-ում։