Բրյուս Ուիլիսը ավարտում է դերասանական կարիերան. նրա մոտ ախտորոշվել է աֆազիա
![Բրյուս Ուիլիսը ավարտում է դերասանական կարիերան. նրա մոտ ախտորոշվել է աֆազիա](https://hraparak.am/uploads/images/2022/03/image_750x_6244969be7b58.jpg)
Բրյուս Ուիլիսը ավարտում է դերասանական կարիերան: Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը:
67-ամյա Բրյուս Ուիլիսի մոտ ախտորոշվել է աֆազիա, հիվանդություն, որն ազդում է լեզվական հմտությունների վրա, ասված է Մուրի գրառման մեջ:
«Հետևաբար, Բրյուսը լքում է կարիերան, որն իր համար այդքան կարևոր էր: Սա իսկապես դժվար ժամանակ է մեր ընտանիքի համար, և մենք գնահատում ենք ձեր սերը»,- ասվում է գրառման մեջ:
Կարծիքներ