Մոսկվայում տեղացած ձյունը գերազանցել է 1973-ի ռեկորդը

Մոսկվայում տեղացած ձյունը գերազանցել է 1973-ի ռեկորդը

Ուրբաթ երեկոյից Մոսկվայում սկսել են ձյան այնպիսի տեղումներ, որոնք գերազանցել են 1973 թ․ փետրվարի12-ի ռեկորդը։ Արդեն ուրբաթ ժամը 18-ի դրությամբ ՌԴ մայրաքաղաքում արձանագրվել են 99 մմ տեղումներ, ինչը մեկ ամսվա մեկ քառորդն է կազմում։ 1973 թ․ փետրվարին նախկին ռեկորդը եղել է 7մմ-ն։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ձյունն ու փոթորիկը քաղաքում տասը բալանանց խցանումներ են առաջացրել, վարորդներին խնդրել են իզուր ժամանակ չվատնել և օգտվել մետրոյից։ ՌԴ մայրաքաղաքում ձյան տեղումների պիկը կպահպանվի մինչև շաբաթ կեսօր։ Կիրակի օրը ձնաթմբերի բարձրությունը կավելանա 25-35 սանտիմետրով։ Մոսկվայի քաղաքապետարանում հաշվարկել են ,շ որ քաղաքը ձնից մաքրելու համար անհրաժեշտ կլինի 8 օր։